Ստոկհոլմում տեղի է ունեցել 2025 թվականի Նոբելյան մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությունը ֆիզիկայի, բժշկության, քիմիայի, տնտեսագիտության և գրականության ոլորտներում։ Մրցանակները հանձնել է Շվեդիայի թագավոր Կառլ Գուստավ Վեցերորդը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։
Տեղեկատվության համաձայն՝ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն, ով արժանացել է Խաղաղության մրցանակին, չի կարողացել անձամբ մասնակցել արարողությանը։ Նրա դուստրը՝ Անա Կորինա Սոսա Մաչադոն, Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում նրա անունից ընդունել է մրցանակը։
Սակայն ավելի ուշ Մարիա Կորինա Մաչադոն դուրս է եկել Օսլոյի հյուրանոցի պատշգամբից և ողջունել ամբոխին՝ հունվարից ի վեր առաջին անգամ ունենալով հրապարակային ելույթ։ Նա մեկ տարուց ավելի թաքնվել էր Վենեսուելայում՝ կառավարության հետապնդումներից խուսափելու համար, բայց գաղտնի լքել էր Վենեսուելան՝ խախտելով տասնամյա ճանապարհորդության արգելքը։


























































































