Վարդան Այվազյանը` Կարեն Ճշմարիտյանի նշանակման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով Էկոնոմիկայի նախարար էր նշանակվել Ազգային Ժողովի պատգամավոր Կարեն Ճշմարիտյանը: Հիշեցնենք, որ վերջինս նշանակվել է Վահրամ Ավանեսյանի փոխարեն:

Armlur.am-ը նորանշանակ նախարարի մասին զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանի հետ:

«Իմ գործընկերն է, շատ լավ եմ վերաբերվում», – նշեց նա:

Այն հարցին, թե ինչպե՞ս կարող է նոր նախարարի նշանակումն անդրադառնալ Հայաստանի` Մաքսային Միության անդամակցության գործընթացի վրա, պատգամավորը նշեց.

«Ես երկուսի պոտենցիալներն էլ բարձր եմ գնահատում: Կարեն Ճշմարիտյանի հետ մի քանի տարի աշխատել եմ կառավարությունում, լավ անձնավորություն է , լավ մարդ, պրոֆեսիոնալ է: Հուսով եմ, որ նա այս բարդ իրավիճակում կկարողանա ճիշտ լուծումներ գտնել» – նշեց նա:

Այն հարցին, թե չէ՞ր  կարող այդ ամենն անել Վահրամ Ավանեսյանը` հատկապես որ հենց նրա օրոք էին սկսվել Մաքսային միությանն անդամակցելու աշխատանքները, պատգամավորը նշեց.

«Ես չեմ ասում, թե նա չէր կարող: Համենայնդեպս գոյություն ունի որոշում: Իսկ ի՞նչ, չէ՞ր կարող Ներսես Երիցյանն անել, իսկ Տիգրան Դավթյա՞նը: Սկզբնական բանակցութունները միշտ տանում է թիմը: Չկա տենց մի բան: Եթե թիմի շարունակականություն կա` որևէ մի խնդիր չկա», – նշեց նա:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս