Armenian text to speach

Թբիլիսին ու Բաքուն քննարկում են սահմանային նոր անցակետի կառուցումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Վրաստանի ֆինանսների նախարարության հարկային ծառայության ղեկավար Իրակլի Բերիայի և երկրում Ադրբեջանի դեսպան Ֆաիգ Գուլիևի հանդիպման ժամանակ կողմերն ընդգծել են «Մետաքսի ճանապարհ» նոր համատեղ սահմանային անցակետի կառուցման կարևորությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Գրուզիա Օնլայնը»՝ հղում անելով Վրաստանի հարկային ծառայության հաղորդագրությանը։

Հաղորդվում է, որ հանդիպմանը զրուցակիցները հատուկ ուշադրություն են դարձրել սահմանային անցումներում մաքսային ընթացակարգերի պարզեցմանը և թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում համագործակցության հետագա խորացմանը։

«Հանդիպմանը նաև քննարկվել է «Մետաքսի ճանապարհ – Իփեք Յոլու» նոր համատեղ սահմանային անցակետի կառուցման հարցը, որը, ըստ մամուլի հաղորդագրության, կարևոր նշանակություն կունենա տարածաշրջանում տարանցիկ ներուժի զարգացման համար»,-նշել է վրացական լրատվականը։

 

 




Լրահոս