Վրաստանը չի մասնակցում և երբեք չի մասնակցել «3+3» ձևաչափով հանդիպմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի ԱԳՆ-ն հայտնում է, որ Վրաստանը չի մասնակցի վաղը Իրանի մայրաքաղաքում կայանալիք «3+3» ձևաչափով հանդիպմանը։ Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են արտաքին գործերի նախարարությունից։

«Վրաստանը չի մասնակցում նշված հանդիպմանը և երբեք չի մասնակցել»,- նշել են արտաքին քաղաքականության գերատեսչությունում։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցելու է այդ հանդիպմանը։




Լրահոս