Armenian text to speach

19-ամյա քաղբանտարկյալի գործը դատախազը տանում է դատարան․ Ռուբեն Մելիքյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայաստանի ամենաերիտասարդ քաղբանտարկյալ Անդրանիկ Չամիչյանի վերաբերյալ «Սթրայքբոլ»-ի տարօրինակ գործով քննիչը քիչ առաջ հայտարարեց նախաքննության ավարտ. դատախազը գործը տանում է դատարան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ռուբեն Մելիքյանը։

«Դե ինչ, մեզ սպասում են հետաքրքիր դատական նիստեր։ Առաջին նիստը՝ հավանաբար հունվարի 7-ին կամ 8-ին։

Հիշեցնեմ, որ Անդրանիկն անազատության մեջ է շուրջ 5 ու կես ամիս. սկզբից 2 ամիս բանտում էր, հիմա՝ տնային կալանքի տակ։

Ի դեպ, երեկ Անդրանիկի ծննդյան օրն էր. դարձավ 19 տարեկան։

Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին»,-գրել է նա։




Լրահոս