ՄԱՐԴՈՒ ՁԵՌՔԻՑ ՀԱՑ ԵՆ ԽԼՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ.  Ի՞նչ վերաբերմունք ունեք Համաշխարհային հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եղբոր, Հանրապետական խմբակցության պատգամավոր` Գագիկ Աբրահամյանի արարքի վերաբերյալ, որը արաբ մի շեյխի հետ հանքային ջրերի գործարան կառուցելու համար քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի եւ մոտ 100 գյուղացիների սեփական հողատարածքները խլեց: Ու դա արվեց Կառավարության որոշմամբ:- Օրենքներ գոյություն ունեն, բայց մարդիկ էսօր կարողանում են հեշտությամբ խախտել, խլել մեկը մյուսի ձեռքից ամեն մեկի սեփականությունը: Ես ի՞նչ կարող եմ ասել նման դեպքում, ես բան չեմ կարող ասել: Անգամ չեմ կարողանում խոսքեր գտնել, ուղղակի ես ապշած եմ, որ նման բան կարող են անել: Օրենքի մարդիկ են, բայց ինչ անօրինականություններ են կատարում: Ես մի բան գիտեմ, որ ուղղակի իրենք նման իրավունք չունեն: Նման կերպ վարվել մարդու հետ եւ այն էլ քաղբանտարկյալի կամ ասենք գյուղացիների, ամոթ է: Ուղղակի պիտի հասկանան, որ մարդը ինչ վաստակել է, իրեն է պատկանում, եւ որեւէ մեկը ոչ մի իրավունք չունի վերցնել այդ մարդու ունեցվածքը, ոչ  անգամ ձեռք տալ դրան: Այդ ծանր վիճակում քաղբանտարկյալի հետ այդպես վարվելն ուղղակի ճիշտ չէ, ինքը էնտեղ ա ու իրա հացը իրա ձեռքից խլում են, հա՞: Իրենք էլ Համաշխարհային հայերի պաշտպան են համարվո՞ւմ, եթե տենց ա, ավելի լավ է նման մարդիկ ո՛չ էլ լինեն, այսինքն` իրենք կարողանում են իրենց փողերով իրենց հարցերը լուծել ամեն կերպ, այսինքն` այս կյանքում այդ փողատերերն են որոշում ամեն ինչ, ամոթ է…»:ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆ (Կոմանդոս)




Լրահոս