ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մինչեւ հիմա` թե՛ քաղաքապետ, թե՛ գլխավոր ճարտարապետ՝ բոլորը փորձել են աշխատել, կառուցել: Իսկ թե ինչպես են արել` որեւէ մեկը իրավունք չունի դատել»:Վարդան Վարդանյան. «Ժամանակ» 04.02..2011Փաստորեն, քաղաքի նորանշանակ դիզայներն  իրեն արդեն թույլ է տալիս  որոշել, թե ով, ում դատելու իրավունք ունի: Մենք էլ միամտաբար կարծում էինք, թե հարկատուներիս հաշվին ապրող պետական պաշտոնյաներին գոնե քննադատելու իրավունք ունենք: Պարզվում է` ոչ: Էստեղ են ասել. «Նոր հավեր են եկել` երկաթե ձվեր են ածում»: Ամեն դեպքում պետք է ընդունել, որ Վանո Վարդանյանը որդուն է փոխանցել երկարաժամկետ պաշտոնավարման նրբությունները:  Դրա համար էլ Վարդանյան կրտսերը բացի իր ներկա շեֆից, ձեռքի հետ  հաճոյանում է նաեւ հայրիկի բոլոր նախորդ շեֆերին: Ով գիտի, մեկ էլ տեսար` Չոռնին հետ եկավ:




Լրահոս