ArmLur.am-ը հայտնել էր, որ օրեր առաջ վաղ առավոտյան ինտենսիվ գործողություններ էին նախաձեռնվել քննչական մարմինների կողմից և Պետական եկամուտների կոմիտեի նախագահի նախկին երկու տեղակալների վերաբերյալ ձերբակալման որոշումներ էին կայացվել:
Հետագայում պարզ դարձավ, որ խոսքը չէր վերաբերում պարզապես ձերբակալումներին, այլ Վախթանգ Միրումյանը և Սամվել Ավետիքյանը ձերբակալվել էին՝ կալանքի միջնորդություն ներկայացնելու նպատակով։
Ըստ նրանց մտերիմների ակնհայտ է, որ տևական ժամանակ է, որևէ անհատականացնող, մեղմացնող հանգամանքներ հաշվի չեն առնվում, ինչպես օրինակ, որ երկու անձինք նախկինում երբեք արատավորված չեն եղել, դրական են բնութագրվում, ունեն ընտանիք, թոռնիկներ:
Ինչևէ, ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ` Վախթանգ Միրումյանը և Սամվել Ավետիքյանը ձերբակալվել և կալանքի միջնորդություն էին ներկայացրել դեռևս 2018 թվականին քննված, ավարտված գործով, միշտ հասանելի են եղել քննչական մարմինների համար և արդյունքում Դատարանները մերժել են կալանքը որպես խափանման միջոց կիրառելը:
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․
























































































