Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 53 դեպք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 26-27-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 53 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու և թմրամիջոցի հայտնաբերման` 6-ական, խարդախության ու թմրանյութի իրացման՝ 5-ական, զենք-զինամթերքի առգրավման՝ 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, ֆիզիկական ներգործության՝ 2, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, շորթման, խուլիգանության, պաշտոնական անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու, ինքնիրավչության, թմրամիջոցի մաքսանենգության, ապօրինի սառը զենք կրելու, փաստաթղթեր հափշտակելու, շորթելու, ոչնչացնելու, վնասելու կամ թաքցնելու և հարկեր, տուրքեր չվճարելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 1 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու և կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




Լրահոս