Armenian text to speach

Պուտինը շարունակում է պահանջել «ամբողջ Դոնբասը» ԱՄՆ-ի հետ բանակցություններում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ բանակցություններում շարունակում է պահանջել վերահսկողություն ամբողջ Դոնբասի նկատմամբ, այդ թվում այն տարածքների, որոնք ռազմական ճանապարհով չի գրավել։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտ»-ը։

Դեկտեմբերի 25-ին Պետական խորհրդի նիստում Պուտինը խոսել է «խաղաղության ծրագրի» բանակցություններից՝ նշելով, որ ամերիկյան կողմը Անքորիջում ձեռք բերված որոշ պայմանավորվածություններից հետ է կանգնել։ Նրա դիրքորոշումն անփոփոխ է՝ «Դոնբասը մերն է», իսկ Կրամատորսկ–Կոստյանտինովկա–Սլավյանսկ հատվածը քննարկման ենթակա չէ, թեև տարածքների մասնակի փոխանակումը չի բացառվում։

Պուտինը նաև նշել է, որ Զապորոժյեի ատոմակայանի հարցերը քննարկվում են ԱՄՆ-ի հետ, ոչ թե Ուկրաինայի, և որ ուկրաինացի աշխատողները շարունակում են այնտեղ աշխատել՝ այժմ ռուսական անձնագրերով։

Թրամփի և Պուտինի վերջին հանդիպումն ավարտվել է առանց համաձայնության կամ հրադադարի, չնայած կողմերը հայտարարել են «մեծ առաջընթացի» մասին։,




Լրահոս