Armenian text to speach

Յակուտիայում գրանցվել է −56 °C

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Սիբիրում իսկական «սառցե ապոկալիպսիս» է նկատվում 2025թ․ դեկտեմբերի վերջին օրերին։ Յակուտիայում՝ աշխարհի ամենամեծ ենթաազգային տարածաշրջանում, օդի ջերմաստիճանը իջել է −56 °C-ի, ինչը ամենացածրն է մոլորակում ներկա պահին։

Հատկապես ծանր է իրավիճակը Տիկսի արկտիկական բնակավայրում, որտեղ արդեն երրորդ օրն է՝ մոլեգնում է ուժեղ մրրիկը։ Իշխանություննեը փակել են դպրոցներն ու մանկապարտեզները, իսկ հսկայական ձնաթմբերը լրիվ փակել են շատ տների մուտքերը, մարդիկ չեն կարողանում դուրս գալ փողոց։ Ձյունն ու խիստ ուժեղ քամին լիովին կաթվածահար են արել առօրյա կյանքը։

Օդերեւութաբանները նախազգուշացնում են սառնամանիքների ուժեղացման մասին առաջիկա օրերին. ջերմաստիճանը կարող է իջնել մինչեւ −60 °C-ի։ Տեղի իշխանությունները բնակիչներին խորհուրդ են տալիս խուսափել ցանկացած ուղեւորությունից եւ խստորեն հետեւել անվտանգության միջոցներին այնպիսի պայմաններում, որոնք ճանաչվել են վտանգավոր անգամ սիբիրյան չափանիշներով։

Ամենացածր ջերմաստիճանը, որը երբեւէ գրանցվել է Երկրի վրա, եղել է −89,2 °C-ը, դա անտարկտիկական «Վոստոկ» կայանում էր 1983թ․։




Լրահոս