ԱՄՆ-ի գլխավորությամբ Փարիզում կայացած իսրայելա-սիրիական բանակցությունների վերջին փուլի ընթացքում Իսրայելը և Սիրիան համաձայնել են քայլեր ձեռնարկել վստահություն ձևավորելու և անվտանգության վերաբերյալ համաձայնության հասնելու համար, հաղորդում է N12 հեռուստաընկերությունը՝ հղում անելով իսրայելական աղբյուրին։
«Կողմերը ցանկություն հայտնեցին համաձայնության գալ անվտանգության հարցում՝ համաձայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տեսլականի»,-հեռուստաալիքը մեջբերում է իր աղբյուրին։
N12-ի փոխանցմամբ՝ երկու երկրների ներկայացուցիչները համաձայնել են «արագացնել բանակցությունների տեմպը՝ անվտանգության վերաբերյալ համաձայնության հասնելու նպատակով», «ավելի հաճախակի հանդիպումներ անցկացնել» և «քայլեր ձեռնարկել վստահության ամրապնդման ուղղությամբ»։























