Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Պրիվետ արա՛». Ինչպես է Ալխաս Ղազարյանի հայրը «մարդ բերել» իշխանական ուխտերթին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ը ուսումնասիելով Նիկոլ փաշինյան կազմակերպած ուխտերթի մասնակիցների նոսր շարքերը նկատել է, որ ոչ միայն քաղաքական ուժերն են լծվել «մարդ բերելու գործին» այլև ՔՊ-ականների ծնողները։ Օրինակներից ցցունը ՔՊ ԱԺ պատգամավոր Ալխաս Ղազարյանի հոր՝ Աղաբեկ Ղազարյանի, ֆեյսբուքյան ուղիղ եթերն էր։
«Մարդ բերելու» հրահանգի կատարման գործում լծված Զազարյանը ուղիղ եթերում հնչեցնում է անուններ, ապա հորդորում են, որ Ղազարյանի հետ քայլողները «պրիվետ անեն»։

Իսկ, ինչպես ենթադրվում է, «պրիվետ անելը» Նիկոլ փաշինյանի կազմակերպած ուխտերթին մասնակցելու և ներկա լինելու պլյուսն էր։
Քաղաքացիները ակնհայտ փակում էին իրենց դեմքերը, գլխարկով փակում աչքերը, փախցնում հայացքը և սա հարությանը ներկայացվում էր որպես ուխտերթ, որին ստիպելեվ եչ եք չի գնում։

Ողջամիտ հարց է առաջանում, արդյոք անգամ ուխտերթին մարդ բերելը վարչական լծակների օգտագործում չէ։

ArmLur.am-ը գրել էր, որ Ալխաս Ղազարյանը համաձայն 2024 թվականի հայտարարագրի ներկայացրել է 13 անշարժ գույք, 30 մլն արժողությամբ բնակարան, 13 մլն դրամ տարեկան եկամուտ։

Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղում ծնված Ալխաս Ղազարյանը ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով 2021 թվականին։

Այս տարի վերջապես ընդգրկվեց ՔՊ վարչության կազմում, նա քվեարկության արդյունքների համաձայն ամենաշատ ձայներ հավաքած կին թեկնածուն էր։

Էմմա Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս