ArmLur.am-ին իրավապահ համակարգից հասած տեղեկություների համաձայն՝ դատախազ Արման Բաղդասարյանը մասնակցել է 44-օրյա պատերազմին, վիրավորում ստացել և առողջական խնդիրներ ուներ, ուստի չի բացառվում, որ նրա առողջական խնդիրներն են պատճառը եղել համակարգը լքելու:
Հիշեցնենք, որ այսօր Աննա Վարդապետյանը պաշտոնից ազատել է Միքայել Սրբազանի գործով դատախազ Արման Բաղդասարյանին։
Գլխավոր դատախազի` հունվարի 7–ի հրամանագրում գրված է. «ՀՀ գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արման Բաղդասարյանին ազատել պաշտոնից»։ Ի դեպ Արման Բաղդասարյանը պահանջել էր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին դատապարտել 2.5 տարվա ազատազրկման, սակայն դատարանը սահմանեց պատիժ 2 տարի ժամկետով։ Նշծենքոր Բաղդասարյանը նաեւ Ծիռենակաբերդու մ վարչապխետի կնոջը դավաճան հայտնած 70-ամյա Տիգրան Դրմեյանի գործով մեղադրող դատախազն է:
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























