Armenian text to speach

Կարեն Շաքարյանին զրկել են «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Արցախի Տեղեկատվական շտաբը հայտնում է․

Ղեկավարվելով «Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 40-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Նախագահին առընթեր պետական պարգևների և պատվավոր կոչումների շնորհման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի եզրակացությունը՝ որոշում եմ.
1. Կարեն Շահենի Շաքարյանին զրկել «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ
2026թ․ հունվարի 9

 




Լրահոս