ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ ԵՄ երկրները պետք է շարունակեն համալրել իրենց ՀՕՊ պաշարները և անհապաղ մատակարարեն դրանք Ուկրաինային՝ Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի կիրառումից հետո։
Հունվարի 9-ի գիշերը Ռուսաստանի զինված ուժերը զանգվածային հարված հասցրին՝ ի պատասխան Ուկրաինայի կողմից Նովգորոդի մարզում Ռուսաստանի Դաշնության նախագահի նստավայրի վրա 2025 թվականի դեկտեմբերի 29-ի գիշերը տեղի ունեցած հարձակման։ Կիրառվել են ցամաքային և ծովային տեղակայման բարձր ճշգրտության հեռահար զենքեր, այդ թվում՝ «Օրեշնիկ» միջին հեռահարության շարժական ցամաքային հրթիռային համակարգը, ինչպես նաև հարձակողական անօդաչու թռչող սարքեր։
«ԵՄ երկրները պետք է ավելի շատ օգտագործեն իրենց ՀՕՊ պաշարները և անհապաղ մատակարարումներ կատարեն ( Ուկրաինա – խմբ.)», – գրել է նա սոցիալական ցանցերում։























