Armenian text to speach

ՀԷՑ-ը կնվազեցնի նոր բաժանորդների միացման և հզորության ավելացման վճարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում մեկնարկել է նոր սպառողների սպառման համակարգը բաշխման ցանցին միացնելու (նոր բաժանորդ դառնալու) վճարների 30–40 տոկոսով նվազեցմանն ուղղված գործընթաց։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընկերությունից հայտնում են, որ փոփոխությունների արդյունքում 0,4 կՎ և 6(10) կՎ լարումների համար հզորության ավելացման վճարները կնվազեն ավելի քան 45 տոկոսով։

Ընկերությունը հիշեցնում է, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ 2025 թվականի դեկտեմբերի 30-ի որոշմամբ հաստատվել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի գործող սակագները 2026 թվականին կմնան անփոփոխ։

Ընկերության ժամանակավոր կառավարչի կարգադրությամբ մեկնարկած գործընթացի շրջանակում միացման վճարների նվազեցման փոփոխությունները նախատեսվում է ուժի մեջ մտնեն 2026 թվականի մարտ–ապրիլ ամիսներին, որի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Նախնական հաշվարկներով՝ վճարների փոփոխությունները կունենան հետևյալ տեսքը․

Առանձնատների 0,22 կՎ լարման ստանդարտ միացում (10 կՎԱ)

  • Երևանում՝ 277 հազար դրամից կկազմի շուրջ 186 հազար դրամ,
  • ՀՀ մարզերում՝ 229 հազար դրամից կկազմի շուրջ 151 հազար դրամ։

0,4 կՎ լարման ցանցին միացող առևտրային սպառողներ

  • Ստանդարտ միացում (անկախ հզորությունից)՝ 300 հազար դրամից կկազմի շուրջ 230 հազար դրամ,
  • Երևանում՝ 1 կՎ հզորության համար 46 հազար դրամից կկազմի շուրջ 30 հազար դրամ,
  • Մարզերում՝ 20 հազար դրամից կկազմի շուրջ 10 հազար դրամ (նվազում՝ մոտ 50 տոկոս)։

6(10) կՎ լարման ցանցին միացող առևտրային սպառողներ

  • Երևանում ստանդարտ միացումը՝ 2 մլն 248 հազար դրամից կկազմի շուրջ 1 մլն 900 հազար դրամ,
  • Մարզերում՝ 981 հազար դրամից կկազմի շուրջ 690 հազար դրամ,
  • Երևանում՝ 1 կՎ հզորության համար 13 հազար դրամից կկազմի շուրջ 7 հազար դրամ,
  • Մարզերում՝ 9 հազար դրամից կկազմի շուրջ 5 հազար դրամ։

Բազմաբնակարանային շենքերի բնակարաններ (10 կՎ)

  • Երևանում՝ 672 հազար դրամից կկազմի շուրջ 450 հազար դրամ,
  • Մարզերում՝ 448 հազար դրամից կկազմի շուրջ 270 հազար դրամ։

Ընկերությունից հայտնում են նաև, որ առևտրային սպառողների համար 0,4 կՎ և 6(10) կՎ լարումների դեպքում հզորության ավելացման վճարները կհաշվարկվեն 1 կՎԱ միացման նոր սակագներով, որոնք նախնական հաշվարկով կնվազեն շուրջ 45 տոկոսով գործող վճարների համեմատ։

 




Լրահոս