Իրաքում ահաբեկչության զոհ է դարձել 10 մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

10 մարդ է զոհվել Իրաքի կենտրոնական Հիլլա քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով, 20 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ, ստացել են ծանր վնասվածքներ. գրում է itar-tass.com-ը:

Երկրի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ահաբեկչությունը կազմակերպվել է քաղաքի կենտրոնական հատվածում ականավորված ավտոմեքենայի պայթյունով:

Տեղական ԶԼՄ-ների արդյունքներով՝ միայն ապրիլ ամսին Իրաքում ահաբեկչությունից 490 մարդ է զոհվել: Եվ չնայած իրավիճակի կայունացմանն ուղղված իրաքյան իշխանությունների քայլերին՝ չի հաջողվում վերահսկել իրավիճակը երկրում:




Լրահոս