Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանը դառնում է թշնամի Իրանի համար. ի՞նչ իրավիճակ է Իրանում, ի՞նչ է ասել դեսպանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրվող ուժերի գործունեության կենտրոնը։ Թեհրանում այս պատկերացումներն են։ Այսօր՝ հունվարի 14-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրգոլամին։

«Մի խումբ մարդիկ հնարավորություն ունեն, և նրանց կանաչ լույս է վառվում, որպեսզի գան Հայաստանում Իրանի դեսպանատան շենքի մոտ և հանդես գան անհարգալից ու վիրավորական հայտարարություններով։ Արդեն վեց օր շարունակ՝ ժամը 18:00-ից մինչև 21:00-ն, Իրանի դեսպանատան շենքի առջև հանդես են գալիս անհարգալից ու վիրավորական հայտարարություններով և հակառակ նրան, որ մենք հայտնում ենք մեր բողոքը, այդ գործընթացը շարունակվում է։ Մենք բազմիցս փոխանցել ենք մեր բողոքը Հայաստանի համապատասխան մարմիններին։ Մենք ամենածանր պահերին կանգնած ենք եղել Հայաստանի կառավարության կողքին, օրինակները շատ են։ Մենք այսօր գտնվում ենք ծանր իրավիճակում և այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում Իրանի դեսպանատան շենքի մոտ, կմնա իրանցի ժողովրդի պատմական հիշողության մեջ։ Կարծում եմ՝ ես ամեն ինչ հստակ ասացի»,- նշել է Շիրգոլամին։

Դեսպանի գնահատմամբ՝ շատերը ոգևորված են Իրանում ստեղծված իրավիճակով և, ինչպես նա է ասել, Իրանը մասնատելու նպատակով՝ շատերը սպասում են երկրում անկայունության ու անջատողական ուժերի ակտիվացմանը։ «Սա է ի սկզբանե ծրագրված եղել Իսրայելի կողմից։ Նրանց դա չի հաջողվի։ Իսկ հաջողվելու պարագայում՝ Հայաստանը կհայտնվի պարտվողների թվում,- նշել է դեսպանը՝ հավելելով, որ ասվածը պարզաբանումների կարիք չունի»։

Հիշեցնենք, որ այս օրերին Իսլամական Հանրապետությունում բողոքի ակցիաներ են ընթանում։ Ըստ նախնական տվյալների՝ ցույցերի ժամանակ զոհվել է ավելի քան 2000 քաղաքացի, այդ թվում՝ անվտանգության աշխատակիցներ։ Օրերս «Ալլ-Ջազիրա»-ի հետ հարցազրույցում Իրանի արտգործնախարար Աբբաս Արախչին էլ հայտարարել է, որ և՛ քաղաքացիական անձանց, և՛ անվտանգության աշխատակիցների մահվան համար մեղավոր են ահաբեկիչները։

Թեհրանի գլխավոր դատախազն էլ հայտարարել է մահապատիժ՝ անկարգությունների մասնակիցների համար։ Իրանում «հանրային և պետական սեփականությանը վնաս հասցնող, իրավապահ մարմինների և անվտանգության ուժերի հետ բախումների մասնակցողները կենթարկվեն մահապատժի»,- հայտարարել է Թեհրանի դատախազ Ալի Սալեհին։

Նանիկ Աղասյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս