ՆՈՒՅՆ ԲԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները դեռեւս ամիսներ առաջ հայտարարում էին, որ  կուսակցության ղեկավարությունը որոշել է գալիք խորհրդարանում գործարար պատգամավորների չանցկացնել:  Ինչ խոսք, սա միանգամայն ողջունելի որոշում էր, քանզի բոլորին է հայտնի, որ առավելապես  գործարար պատգամավորներով համալրված ներկայիս Ազգային Ժողովը  վերածվել է  մի ակումբի, որին անդամակցում են ավելի շատ «պրեստիժի» եւ սեփական բիզնես շահերի սպասարկման, քան օրենսդրական եւ քաղաքական գործունեություն ծավալելու համար:  Դրանում համոզվելու համար բավական է միայն   ուսումնասիրել գործարար պատգամավորների` ԱԺ նիստերից բացակայությունների քանակը:  Սակայն այս մտայնությունն էլ ավելի ամրապնդվեց ուղիղ երկու ամիս առաջ ՀՀ արդյունաբերողների եւ գործարարների  միությունում Սարգսյանի ունեցած ելույթից հետո, որտեղ նա հայտարարեց. «Գործարարությունը պետք է հետեւողականորեն տարանջատվի պետական համակարգից եւ իշխանությունից»:
Դրան հետեւեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի` աննախադեպ թափանցիկ ընտրություններ անցկացնելու մասին հայտարարությունն ու փեսա Միքայել Մինասյանի` առաջիկա ընտրություններում որակական փոփոխություններ կատարելու մասին հավաստիացումները:  Սակայն ինչպես եւ սպասվում էր, պարզվեց՝ այս ամենն ընդամենը հերթական պոպուլիստական հայտարարություններն էին: Իրականում Սերժ Սարգսյանն ամենեւին էլ չի պատրաստվում նեղացնել իրեն սպասարկող օլիգարխիային: Պարզապես  օլիգարխներից զզված սեփական քաղաքացիների եւ եվրոպական կառույցների  աչքին թոզ փչելու համար կդիմի փոքրիկ խորամանկության` ՀՀԿ-ի ցուցակը հնարավորինս կմաքրի  գործարարներից` փոխարենը նրանց տալով մեծամասնականով ընտրվելու «դաբրոները»: Ընդ որում, այս գործընթացում անփոփոխ թողնելով գործարար-պատգամավորների` կուսակցական ծախսերը հոգալու պարտավորությունները. նրանք, ինչպես եւ նախկինում, մեծամասնականի «դաբրոյի» դիմաց ֆինանսավորելու  են կուսակցության նախընտրական բոլոր ծախսերը:
Արդեն  իսկ հայտնի է, որ հենց այս եղանակով են  առաջադրվելու իրենց   ակտիվ օրենսդրական գործունեությամբ աչքի ընկած գործարար պատգամավորներ Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո), Հակոբ Հակոբյանը (Ճոյտ), Խաչիկ Մանուկյանը, Տիգրան Արզաքանցյանը, Գրիգորի Մարգարյանը (Բելաջիոյի Գրիշ),  Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ),  ինչպես նաեւ գործող ԱԺ-ում չներկայացված, սակայն հաջորդում ներգրավվելու մեծ հույսեր փայփայող Արտակ Սարգսյանը (Սասի Արտակ):  Դատելով վերը նշված անուններից՝ արդեն իսկ պարզ է,  որ  առաջիկա ԱԺ-ն կազմավորվելու է  գումարելիների տեղը փոխելուց գումարը չի փոխվում հայտնի սկզբունքով: Միայն թե` էլ ի՞նչ կարիք կար ձեւեր թափելու:




Լրահոս