«Բորուսիան» չի պատրաստվում թուլանալ. Կլոպ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը goal.com-ի հետ հարցազրույցում նշել է, թե չնայած որ ակումբն արդեն երաշխավորել է իր տեղը Չեմպիոնների լիգայում և երկրի գավաթի խաղարկության եզրափակչում, չի պատրաստվում թուլանալ Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի վերջնամասում կայանալիք խաղերում:

«Բայեր»-ի դեմ խաղից առաջ նա նշել է, թե մրցակցին բարդ դիմակայություն է սպասվում:

«Մեզ համար մրցաշրջանը դեռ չի ավարտվել: Թիմը դեռ պետք է պայքարի 9 միավորի համար: Պարտադիր չէ մասնակցել չեմպիոնական մրցավազքին` լիարժեք խաղ ցուցադրելու համար:

«Բայեր»-ի դեմ հանդիպմանը ջանք չենք խնայելու: Մրցակիցը բավականին հզոր է և խաղը բարդ կլինի երկու թիմերի համար»,- նշել է Կլոպը:




Լրահոս