«Բոլիվուդում» ահաբեկչություն էր կազմակերպվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հնդկական հայտնի «Բոլիվուդ» կինոընկերության շենքում ահաբեկչություն էր կազմակերպվում. գրում է ИТАР-ТАСС-ը:

Իսլամիստական ահաբեկչական խմբավորումը՝ «Հնդկական մոջահեդներ»-ը, ծրագրում էր կազմակերպել հարձակումը միջոցառումներից մեկի ժամանակ, որին պետք է մասնակցեին մեծ թվով բոլիվուդյան դերասաններ: Այդ ամենը հարցաքննության ժամանակ հաստատել է ահաբեկչական խմբավորման ղեկավար Տեխսին Ակխտարը:

Իրենց մտադրությունը ահաբեկչական խմբավորման մասնակիցները բացատրել են նրանով, որ կինոընկերությունը «փչացնում է» հնդիկ երիտասարդությանը:




Լրահոս