Armenian text to speach

Մանուէլ Պետրոսյանը և Անահիտ Մկրտչյանը՝ շախմատի Հայաստանի առաջնության չեմպիոններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում ավարտվել են շախմատի Հայաստանի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնությունները:

Տղամարդկանց պայքարում չեմպիոնի կոչումը կարիերայում երկրորդ անգամ նվաճել է գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը: Նա 9 հնարավորից վաստակել է 6 միավոր:

Արթուր Դավթյանը, Զավեն Անդրիասյանը և Արամ Հակոբյանը վաստակել են 5.5 միավոր: Լրացուցիչ ցուցանիշներով արծաթե մեդալակիր է դարձել միջազգային վարպետ Արթուր Դավթյանը: Լավագույն եռյակը եզրափակել է գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը:

Կանանց առաջնության հաղթողի կոչմանն արժանացել է Անահիտ Մկրտչյանը՝ 9 հնարավորից վաստակելով 6.5 միավոր:

Արծաթե մեդալակիր է դարձել կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աստղիկ Հակոբյանը՝ 6 միավորով: Սոնա Կրկյաշարյանը, Անի Ավետիսյանը և Աննա Խաչատրյանը վաստակել են 5.5 միավոր: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը եզրափակել է Սոնա Կրկյաշարյանը:

Մանուէլ Պետրոսյանը և Անահիտ Մկրտչյանը Հայաստանի հավաքականում հանդես գալու իրավունք են ստացել։




Լրահոս