Armlur.am-ի տեղեկությունների համաձայն գործարար Նարեկ Նալբանդյանը AMIO բանկից գնել է Գեղարքունիքի մարզի «Սևան» պանսիոնատը:
Մենք տեղեկացանք, որ Նարեկ Նալբանդյանը նպատակ ունի այն Ծաղկաձորի «Էյթի էյթ հոթոլ և սպայի» համալիրի մաս դարձնել: Առաջիկայում կսկսի այնտեղ լայն թափով աշխատանքներ իրականացնել:
Հիշեցնենք, որ դեռևս 2024 թվականի փետրվարին Նիկոլ Փաշինյանը Ծաղկաձորում ներկա էր գտնվել վերաբրենդավորված և վերանորոգված Eighty Eight Hotel & Spa հյուրանոցային համալիրի բացմանը:
««Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ՍՊԸ-ն ձեռք էր բերել նախկինում գործող «Գոլդեն փելիս» Ծաղկաձոր հյուրանոցային համալիրը եւ այն վերաբրենդավորել:
Վարչապետը շրջայց էր կատարել հյուրանցային համալիրում՝ ծանոթացել կատարված աշխատանքներին, ստեղծված պայմաններին եւ առաջարկվող ծառայություններին:
«Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ սեփականատերը գործարար Նարեկ Նալբանդյանն է։ 2022 թ.-ին «Գոլդեն փելիս» հյուրանոցը Նալբանդյանի ընկերությանը
վաճառվել էր 5 միլիարդ դրամով։
Սոնա Գրիգորյան





























