
ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանն այս պահին ընթացող ասուլիսի ընթացքում ներկայացնում է ՕԵԿ-ը քաղխորհրդի ներկայացրած որոշման դրդապատճառները:
Հիշեցնենք, որ ՕԵԿ-ը որոշել էր մաս չկազմել իշխանական կոալիցիայի` համարելով այն խնդրահարույց և աննպատակահարմար:
«Հիմք ընդունելով քաղխորհրդի որոշումը՝ հայտարարում եմ նաև իմ հրաժարականի մասին: Սա փաստարկված որոշում է՝ ելնելով ներքաղաքական իրավիճակից:
Մեր քաղաքական որոշման մեջ նշված են այն դրդապատճառները, որոնցից ելնելով՝ որոշեցինք մաս չկազմել կոալիցիայի», – նշեց նա: