Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների պաշտոնյաները եռակողմ հանդիպումներ կանցկացնեն ԱՄԷ-ում ուրբաթ և շաբաթ օրերին։
Դրա ֆոնին Ուկրաինայի Զապորոժիեի մարզի Կոմիշուվախա քաղաքում ռուսական ռմբակոծությունների հետևանքով մեկ մարդ զոհվել է, չորսը՝ վիրավորվել, հայտնել է նահանգապետ Իվան Ֆեդորովը։
Ուկրաինայի զինված ուժերը էլ հայտարարել է, որ հարված են հասցրել Պենզայի մարզում գտնվող Ռուսաստանի նավթամբարին։
Եվրամիությունը արտակարգ գեներատորներ է տեղակայում Ուկրաինայում՝ հայտարարելով, որ ռուսական ռմբակոծությունները մեկ միլիոն մարդու թողել են առանց էլեկտրաէներգիայի և ջեռուցման, մինչդեռ Ֆրանսիան նախատեսում է կոչ անել միջազգային օգնություն հավաքագրել ծայրահեղ ցրտին ենթարկված ուկրաինացիների համար։



















































































