ԱՎՏՈՎԹԱՐ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 8-ին` ժամը 23-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Լենինգրադյան փողոցում միմյանց են բախվել ՈՒԱԶ մակնիշի 36 օL 086 պետհամարանիշի եւ «Գազել» մակնիշի 843 su 36 պետհամարանիշի ավտոմեքենաները: Վթարը, բարեբախտաբար, կյանքեր չի խլել, սակայն  «Գազել»-ն ամբողջությամբ այրվել է: Շոկի մեջ գտնվող վարորդը երկար ժամանակ չէր կարողանում հասկանալ եղելությունը, հատկապես այն, թե ինչպես ողջ մնաց: Բախումն այնքան ուժգին է եղել, որ «Գազել» մակնիշի ավտոմեքենան հարվածել է նաեւ էլեկտրասյանը, ինչի պատճառով  էլ բռնկվել է եւ ամբողջությամբ այրվել:




Լրահոս