Armenian text to speach

Հաղորդավար Սարգիս Գրիգորյանը` ընտանիքի հետ, 5 տարի անց ԱՄՆ-ից վերադարձել են Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հաղորդավար, դերասան Սարգիս Գրիգորյանը և կինը՝ Մանոն, դստրերի հետ վերադարձել են Հայաստան՝ այլևս ԱՄՆ չվերադառնալու մտքով։

Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է Սարգիս Գրիգորյանի ինստագրամյան էջից։

Դերասանը նշում է, որ բազում հարցեր են առաջացել հանրության մոտ՝ թե ինչպես, ինչու են վերադառնում Հայաստան։

Սարգիսի դստրերը իրենց բլոգը ունեն YouTube-ում՝ GG Twix-ը։

Յութուբյան ալիքում Յանան և Էվան տեսանյութ են տեղադրել, որտեղ Սարգիս Գրիգորյանը նշում է, որ երբ ավարտվի տան վարձակալության օրը, հենց այդ օրը տոմս է գնելու, և վերադառնալու են Հայաստան՝ մշտական բնակության համար։

Տարիներ առաջ՝ 2021 թվականին, Սարգիս Գրիգորյանը կտրուկ որոշեց տեղափոխվել ԱՄՆ։ Ըստ նրա՝ պատճառն այն ծանր ու ճնշող բարոյահոգեբանական մթնոլորտն էր, որը, ինչ-ինչ քաղաքական դրդապատճառներից ելնելով, որոշակի սոցցանցային խմբեր ստեղծել էին նրա և ընտանիքի շուրջ։ Սակայն, ինչպես պարզվեց, «հետապնդումները» այսօր էլ չեն դադարում. վերջերս Սարգիս Գրիգորյանն իր սոցէջում հերթական անգամ տարակուսել էր, թե ինչպես կարող են մարդիկ չարախնդալ ուրիշի դժբախտության վրա։ Բանն այն է, որ սոցտիրույթում չճշտված տեղեկություն էր հայտնվել, թե դերասանը բաժանվել է կնոջից…

Հիմա կարծես թե Սարգիսն ու Մանոն իրենց ապահով են զգում Հայաստանում։ Սարգիսը նաև վստահեցնում է, որ դստրերը սեպտեմբերից դպրոց կգնան Երևանում։

Էմմա Միքայելյան




Լրահոս