Շտապեմ ուրախությունս կիսել Ձեզ հետ։ 2025 թվականին 8,660 քաղաքացի ավել է մուտք գործել մեր երկրի տարածք, քան ելք է գործել ՀՀ-ից։ Այս մասին հայտնել է Նիկոլ Փաշինյանը
2025 թվականին 8660 ՀՀ քաղաքացի ավել է մուտք գործել մեր երկրի տարածք, քան ելք է գործել Հայաստանի Հանրապետությունից: Նման վիճակագրություն ՀՀ քաղաքացիների ելքի ու մուտքի տարբերության, մեր երկրում վարվում է 2010 թվականից, և առաջին անգամ է, որ ունենք դրական տարբերություն, այսինքն՝ առաջին անգամ է, որ ՀՀ քաղաքացիները ավելի շատ մուտք են գործել, քան հեռացել են ՀՀ-ից»,- հայտնել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում․





























