ՔԱՆԴԱԾ ԹՈՂԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 7-ին կայացած  Նոյեմբերյանի ավագանու նիստին  հրավիրված էր «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ «Նոյեմբերյան» ենթատեղամասի տնօրեն Գառնիկ Մամյանը: Ավագանու անդամները վերջինիս դժգոհություն հայտնեցին, որ քաղաքի կենտրոնական` Երեւանյան փողոցում` մոտ 500 մետրանոց հատվածում, «Ջրմուղ»-ի աշխատակիցները, նորոգելով ջրագծի վթարը, այդպես էլ չեն վերականգնել «Լինսի» հիմնադրամի միջոցներով մի քանի տարի առաջ կառուցված ճանապարհի ասֆալտի շերտը:  Քաղաքի ավագանու անդամները նաեւ դժգոհեցին, որ քաղաքի ջրագծի ներքին ցանցում շատ են վթարները, որոնք օրերով չեն վերացվում, իսկ եթե վերացվում էլ են, մնում են քանդված հողի կույտերը: Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը, նշելով, որ վերջին մի տարում քաղաքի ջրամատակարարումը բարելավվել է, նաեւ մտահոգություն հայտնեց, որ վթարի, ջրի արտահոսքի պատճառով քաղաքի գերեզմանատուն տանող ճանապարհը սառցապատված է ու վտանգավոր: Որոշվեց, որ ավագանու անունից քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ «Սեւան» մասնաճյուղի (որի կազմում է «Նոյեմբերյան» ենթատեղամասը) տնօրեն Դավիթ Գրիգորյանին առաջիկայում կհրավիրի Նոյեմբերյան` միջպետական ճանապարհի քանդված ասֆալտի նորոգման եւ քաղաքի ներքին ցանցում առկա վթարների հետ կապված խնդիրները քննարկելու համար:




Լրահոս