ՉԵՆ ՀԱՇՏՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզային «Տավուշ»  թերթը, որը, փաստորեն, մարզպետարանի պաշտոնաթերթն է, նոյեմբերի 13-ին կայացած Իջեւանի քաղաքապետի ընտրությունների արդյունքների մասին նյութը զետեղել է նոյեմբերի 23-ին լույս տեսած 11-րդ համարի 6-րդ էջում` ընդամենը 10 տողով անդրադառնալով  քվեարկության արդյունքներին: Թերթը զլացել է գոնե ձեւական շնորհավորել մարզկենտրոնի նորընտիր քաղաքապետ, ԲՀԿ անդամ Վարդան Ղալումյանին: Մարզի ամենամեծ համայնքի ղեկավարին պաշտոնապես չի շնորհավորել նաեւ մարզպետ Արմեն Ղուլարյանը: Ինչեւէ, Վարդան Ղալումյանն իր պաշտոնը կստանձնի դեկտեմբերի 25-ից:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս