Armenian text to speach

Սիրիայի նախագահ ալ-Շարաան ժամանել է Ռուսաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան ժամանել է Մոսկվա։ Ալ-Շարաայի բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տեղի կունենան Կրեմլում։

Բանակցությունները կներառեն բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ տնտեսական համագործակցությանը վերաբերող, ճեպազրույցի ժամանակ ասել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ռուս-սիրիական բանակցությունները տեղի կունենան աշխատանքային նախաճաշի շուրջ։ Կլինի նաև առանձին զրույց նախագահի և պարոն Շարաայի միջև։ Օրակարգում ներառված են երկկողմ համագործակցությանը վերաբերող բազմաթիվ հարցեր, առաջին հերթին՝ տնտեսական ոլորտում։ Կլինի նաև կարծիքների փոխանակում տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, հատկապես որ քննարկելու շատ բան կա», – ասել է նա։




Լրահոս