Armenian text to speach

Հաղորդում՝ ապացույց կեղծելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը քիչ առաջ հայտնեց, որ Գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացրել ԱԱԾ աշխատակից Աղաջանյանի դեմ` ՕՀՄ տվյալ կեղծելու, ՔԿ նախկին քննիչ, 18 արդարների գործով քննչական խմբի ղեկավար Մնոյանի դեմ` քրեական վարույթի ընթացքում ապացույց կեղծելու և հանրային մեղադրողներ Հայկ Հովհաննիսյանի և Վահան Հարությունյանի դեմ` կեղծ ապացույց օգտագործելու համար:

«Հիշեցնեմ, որ դեռևս ամիսներ առաջ տեղեկացրել էինք, որ տխրահռչակ «գյուլլելու» մասին ապացույցը կեղծված է` ներկայացնելով իրական խոսակցությունը: Հնարավորություն էինք տվել դատախազներին մինչև ապացույցների հետազոտման փուլը հրաժարվել դրանից և ինքնուրույն ապահովել կեղծիք կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու գործընթացը:

Վերջիններս ոչ միայն հարցին ընթացք չեն տվել, այլև նախորդ վերջին դատական նիստերում պնդել են այդ կեղծ ապացույցը օգտագործելու միջնորդությունը: Ներկայացված հաղորդումը նաև հնարավորություն է գլխավոր դատախազի համար ապացուցել, որ ոչ թե իր ցանկությամբ է սուտ տվյալներ հայտնել ԱԺ ամբիոնից, այլ ենթակաների հանցավոր գործունեության արդյունքում»:




Լրահոս