ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զանգ քննիչին. ինչ փուլում է Գագիկ Ջհանգիրյանի եւ Ռուբեն Վարդազարյանի աղմկահարույց ձայնագրության գործը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է ՀՀ քննչական կոմիտեում Ռ. Վարդազարյանի կողմից հրապարակված աղմակահարույց ձայնագրության կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով եւ 486-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում հարցաքննվել են ԲԴԽ նախկին նախագահ պարոն Գ. Ջհանգիրյանը վկայի դատավարական կարգավիճակով, ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վադազարյանը, ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը: Սակայն մինչ օրս քրեական վարույթով Ռուբեն Վարդազարյանը տուժող չի ճանաչվել եւ դեռ ավելին գործով մինչ օրս չկա մեղադրյալ:

Ինչու է լռում նախաքննական մարմինը

Հիշեցնենք, որ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված ձայնագրության հիման վրա Գագիկ Ջհանգիրյանի դեմ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Այդ աղմկահարույց ձայնագրությունից ու Գագիկ Ջհանգիրյանի առավել անհասկանալի հարցազրույցից օրեր անց հայտարարվեց, թե վերջինս ունի առողջական խնդիրներ եւ առողջական խնդիրների քողի ներքո հրաժարական տվեց՝ ԲԴԽ-ի համար նոր խառնաշփոթ առաջացնելով:
Այսպիսով աղմկահարույց ձայնագրության մասին զրուցել ենք Ռուբեն Վարդազարհյաի փաստաբան Հովհաննես Խուդոյանի հետ:

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս