Նոր ամուսնությունն օգտակար Է այրի տղամարդկանց համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուռուցքային հիվանդության պատճառով ամուսնուն կորցրած եւ դրանից հետո 4-5 տարի մենակ մնացած տղամարդիկ ավելի մեծ չափով են ենթակա  եղել հոգեկան խանգարումների վտանգին, քան նրանք, ովքեր կյանքի նոր ուղեկից են գտել: Շվեդ գիտնականների ուսումնասիրությանը մասնակցած 691 տղամարդկանց, որոնց կանայք մահացել են քաղցկեղից, փոստով ուղարկվել Էին օգտագործվող դեղամիջոցներին եւ կյանքի որակի սուբյեկտիվ գնահատմանը վերաբերող հարցարաններ:Ստացված պատասխանները համեմատել են 300 ամուսնացած տղամարդկանց խմբում անցկացված հարցման արդյունքների հետ:Պարզվել Է, որ այրի տղամարդիկ, որոնք իրենց կնոջ մահից հետո հինգ տարվա ընթացքում կյանքի նոր ընկեր են գտել, կորուստը հարաբերականորեն թեթեւ են տարել նրանց համեմատ, ովքեր երկար ժամանակ մենակ են մնացել: 




Լրահոս