Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի ղեկավարությանը ցմահ ազատազրկել են․ ամոթ նրանց, ովքեր աջակցել են այս գործընթացին․ Բագրատ Սրբազան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Իմ ասելիքն այսօր ցավալի բանի մասին է՝ ամոթի և խայտառակության: Ճիշտ այսօր Բաքվի դատարանում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը դատապարտվեց ցմահ ազատազրկման: Ամո՛թ այն հասարակական և քաղաքական մտքի ներկայացուցիչներին, որոնք աջակից են եղել այս գործընթացին»։

Այս մասին դատական նիստի ժամանակ ասել է Բագրատ Սրբազանը։

Բաքվի «դատարանը» ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին և ԼՂՀ նախկին նախագահ Բակո Սահակյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման, իսկ ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին, ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին և տեղակալ Դավիթ Մանուկյանին՝ ցմահ ազատազրկման:

Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի դեպքում 20 տարվա ազատազրկման վճիռը (այլ ոչ թե ցմահ բանտարկությունը) պայմանավորված է նրանց 65 տարին լրացած լինելու հանգամանքով:




Լրահոս