ԴԵՌԵՎՍ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՆ ԸՆԹԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 15-ին`ժամը 04.05-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքից Սբ. Խաչ եկեղեցի տանող ավտոճանապարհին ավտոմեքենաներ են դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարական ջոկատը, որը ճանապարհի դժվարանցանելիության պատճառով դեպքի վայր է հասել ժամը 07.00-ին:Ճանապարհի երթևեկելի մաս է դուրս բերվել ՈՒԱԶ-469 մակնիշի 777 ՍԼ 31 պետհամարանիշի ավտոմեքենան: Աշխատանքներ են կատարվում Նիսան Պայտֆանդեր մակնիշի 777 ՍԼ 05 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս բերվելու ուղղությամբ:Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:




Լրահոս