ԵՐԵԽԱՆ` ՓԱԿ ԴՌԱՆ ՀԵՏԵՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 14-ին` ժամը 10.37-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ն.Աշտարակեցու փողոցի թիվ 82 շենքի 14-րդ բնակարանի դուռը փակվել է, ներսում է մնացել անչափահաս երեխա. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարական ջոկատը:Փրկարարները բացել են բնակարանի դուռը. 2008 թվականին ծնված Եկատերինա Խաչատրյանը անվնաս հանձնվել է ծնողներին:




Լրահոս