Եվրոպացիների մեկ քառորդը երբեք չի օգտվել համացանցից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՄ բնակչության 24 տոկոսը կյանքում ոչ մի անգամ համացանց մուտք չի գործել,-հաղորդվում է Եվրոպական վիճակագրական գործակալության մամուլի հաղորդագրություն մեջ: Երկրները, որտեղ բնակչության մեծամասնությունը կյանքում համացանց մուտք չի գործել, Ռումինիան, Բուլղարիան եւ Հունաստանն են՝ 54, 46 եւ 45 տոկոս համապատասխանաբար: Շվեդիայում, ընդհակառակը, համացանցից ընդհանրապես չի օգտվել բնակչության միայն 5 տոկոսը: Ապա հաջորդում են Դանիան եւ Նիդերլանդները 7 տոկոսով: Բացի այդ, բերվում են ԵՄ երկրների էլեկտրոնային առեւտրի տվյալները: Առավել հայտնի են Մեծ Բրիտանիայի օնլայն-ծառայությունները. օգտատերերի 82 տոկոսը վերջին տարվա ընթացքում գոնե մեկ անգամ գնումներ են կատարել համացանցից: Մեծ Բրիտանիային հաջորդում են Դանիան եւ Գերմանիան ՝ 77 տոկոս, Եվրոպայում միջին ցուցանիշը կազմում է 58 տոկոս: 




Լրահոս