Armenian text to speach

Վրաերթ-վթար՝ Արագածոտնի մարզում. «Land Rover»-ը վրաերթի է ենթարկել Թալինի ճանշինի աշխատակցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր՝ փետրվարի 9-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11:40-ի սահմաններում «Land Rover» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի Մաստարա բնակավայրի վարչական տարածքում դեպի Երևան ընթանալիս վրաերթի է ենթարկել ճանապարհին աշխատանքներ իրականացնող «Թալին» ճանշինի աշխատակցին, ապա բախվել աղ ու ավազի խառնուրդ ցանող հատուկ ավտոմեքենայի հետնամասին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բժիշկները տուժածին մինչև «Թալին» բժշկական կենտրոն տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Թալին» բժշկական կենտրոն, որտեղից էլ ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

Դեպքի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և տուժածի ինքնությունը։

Մինչ դեպքի վայրի զննություն էր կատարում քննիչը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Թալինի բաժին, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով մահացել է։




Լրահոս