Գավառում 6 մարդ մնացել է ձնաբքի մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս գիշեր` ժամը 04.05-ին, ԱԻՆ փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում` Գավառ քաղաքի Սուրբ խաչ եկեղեցու մոտակայքում, Ջիպ մակնիշի ավտոմեքենայով ձնաբքի մեջ են մնացել 6 քաղաքացիներ, և ավտոմեքենան ճանապարհի երթևեկելի մաս դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:ԱԻՆ լրատվական կենտրոնից armlur.am-ին տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: Առայժմ հայտնի չէ՝ փրկարարներին հաջողվե՞լ է դուրս բերել մեքենան ձնաբքից, թե՞ ոչ:




Լրահոս