
Ադրբեջանի Խաչմազի շրջանի Ասլանոբա գյուղի 39-ամյա բնակիչ Մեհման Գոջաևը բռնաբարել է իր 10-ամյա և 11-ամյա դուստրերին: 7gun.az-ը հաղորդում է, որ այդ մասին շրջանի ոստիկանական բաժանմունքին հայտնել է նրա կինը` Շաֆիգա Գոջաևան: Մանկապիղծ հայրը ոստիկանությունում խոստովանել է հանցագործությունը: Վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել: