Հայաստանի 2011թ. լավագույն ֆուտբոլիստները. ArmSport.am -ի տարբերակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հայտնի կդառնա Հայաստանի 2011թ. լավագույն ֆուտբոլիստի և լավագույն մարզչի անունը: ArmSport.am -ն արդեն ներկայացրել էր լավագույն մարզիչների իր եռյակը, իսկ այժմ անդրադառնանք լավագույն ֆուտբոլիստներին: 1. Հենրիխ Մխիթարյան (Հայաստանի հավաքական, Դոնեցկի “Շախտյոր”) Ընտրությունն այս տարի բավական բարդ էր, քանի որ 2011թ. բավական լավ ելույթ ունեցան Հենրիխ Մխիթարյանը և Յուրա Մովսիսյանը: Ի վերջո նախապատվությունը տվեցինք Հենրիխին, ով միակ հայ ֆուտբոլիստն էր, որ մասնակցեց Չեմպիոնների լիգայի 2010/11թ և 2011/12թթ. խաղարկություններին: Դեռ ավելին, Մխիթարյանը դարձավ առաջին հայ ֆուտբոլիստը, ով մասնակցեց Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչին: “Շախտյորի” կազմում Մխիթարյանը դարձավ նաև Ուկրաինայի չեմպիոն և գավաթակիր: Բայց ակումբային ելույթները մեծ հաշվով այս քվեարկությունում երկրորդ պլանում են, քանի որ ընտրվում է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը, իսկ այստեղ առաջին տեղում ազգային հավաքականի ելույթներն են: Մխիթարյանը ամենաարդյունավետն էր Հայաստանի կազմում “Եվրո-2012”-ի ընտրական փուլում, իսկ վերջին 4 պաշտոնական խաղերից յուրաքանչյուրում դարձավ գոլի հեղինակ, ինչը բացառիկ արդյունք է հայկական ֆուտբոլի պատմության մեջ: 2. Յուրա Մովսիսյան (Հայաստան հավաքական, “Կրասնոդար”)Յուրա Մովսիսյանը ևս տպավորիչ մրցաշրջան անցկացրեց և թե՛ “Կրասնոդարում”, թե՛ ազգային հավաքականում աչքի ընկավ օգտակար գործողություններով: Պատահական չէ, որ մրցաշրջանի վերջում նրանով սկսեցին էլ ավելի լրջորեն հետաքրքրվել մի շարք հայտնի ակումբներ, որոնց թվում է Մոսկվայի ԲԿՄԱ-ն: Մովսիսյանն այսօր իր ցուցադրած ֆուտբոլով արժանի է հայտնվել ավելի ուժեղ թիմում, ինչը կապահովի անհրաժեշտ առաջընթաց նրա կարիերայում: 3. Բրունո Կորեա (“Բանանց”, Երևան)Երրորդ հորիզոնականում ևս կարող էինք նշել ազգային թիմի որևէ թեկնածու, սակայն որոշեցինք չշրջանցել նաև Հայաստանի առաջնությունը, որտեղ ելույթ ունեցած ֆուտբոլիստներից առաջին հերթին առանձնացավ բրազիլացի Բրունո Կորեան: Վաղուց Հայաստանում հանդես չէր եկել Կորեայի մակարդակի լեգեոներ: Դեռ ավելին, կարելի է ասել, որ նա բարձրագույն խմբում հանդես եկած ամենատաղանդավոր հարձակվողն է: “Բանանցի” ընդգծված առաջատարը 16 գնդակով դարձավ առաջնության լավագույն ռմբարկու: 




Լրահոս