ՄԱԿ-ը հումանիտար օգնության համար 7.7 մլրդ դոլար է խնդրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ -ը չորեքշաբթի դիմել է դոնոր ընկերակցությանը՝ 2012-ին հումանիտար օգնության համար խնդրելով իրեն տրամադրել մոտ 8 մլրդ դոլար,- հաղորդում է France-Presse -ը: Այդ գումարով նախատեսվում է աջակցել աշխարհի 16 երկրների 50 միլիոն կարիքավորների՝ Աֆղանստանից մինչեւ Զիմբաբվե, այդ թվում Աֆրիկյան եղջյուրի երկրներ, որը շարունակում է մնալ աշխարհի ամենախոշոր ճգնաժամային կենտրոնը:Նշենք, որ միայն Սոմալիում հումանիտար օգնության անհապաղ կարիք ունեցողների թիվը ավելի քան 4 մլն է: 




Լրահոս