ԱՄՆ-ի պետդեպարտամենտը «ընդլայնել է վիզային ռեժիմը Ուկրաինայի հետ», ինչը թույլ է տալիս այդ երկրի բնակիչներին ապրիլի 25-ից ամերիկյան վիզաներ ստանալ 10 տարի ժամեկտով: Նախկինում նմանատիպ վիզաների ժամկետը ուկրաինացիների համար երկու անգամ ավելի քիչ էր, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Կիևում ԱՄՆ-ի դեսպանատան միջոցով տարածված պետդեպարտամենտի հայտարարության մեջ նշվում է, որ վիզային ռեժիմի համաձայն «Ուկրաինան միանում է իր հյուսիսային հարևաններին՝ Լեհաստանին, Ռումինիային, Բուլղարիային, Կիպրոսին և Խորվաթիային»: