Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեր սուտ ցուցմունքների պատճառով 7 տարի Դավիթ Սանասարյանը պայքարեց և արդարացվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ը հարց է ուղղել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանին՝ արդյոք ներողություն չի խնդրելու Դավիթ Սանասարյանից։

ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը օրերս հայտարարեց, որ իր դեմ հարուցված քրեական գործով արդարացման վճիռ է հրապարակվել։

«Երեկ դատարանը հրապարակեց իմ գործով արդարացման վճիռը, որը տևեց 7 տարի։ Դատարանը հստակ արձանագրեց՝ մեղադրանքը հիմնավորված չէր, և ինձ արդարացրեց։

Արսեն Թորոսյանը, ում նախաքննության և դատաքննության ընթացքում տված ցուցմունքները հակասեցին իրար, և ՔՊ-ական այն մարդիկ, ովքեր ուղղակի կամ անուղղակի ոտնահարում էին անմեղության կանխավարկածը, հիմա պետք է հրապարակայնորեն ասեն՝ «սխալվել ենք»։

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր քաղաքացիներին, պաշտոնյաներին և փաստաբաններին, ովքեր աջակցեցին այս ճանապարհին և հավատացին արդարության հաստատմանը»։

Հիշեցնենք, որ 2019-ին Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ ներգրավված է Սանասարյանի իրավական գործընթացում և իրեն հայտնի տեղեկատվությունը տրամադրել է հարցերին ի պատասխան։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս