«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ՀՀ-ում լիազորությունները դադարեցրած դատավորների վարույթների մասով նոր որոշում է կայացրել։
ԲԴԽ նախկին նախագահը մանրամասներ է ներկայացրել որոշումից։
«Ժողովուրդ» օրաթերթը գրել է, որ ՄԻԵԴ-ը գրություն է ուղարկել լիազորությունները դադարեցրած դատավորներին և ՀՀ կառավարությանը՝ հաշտության ժամկետ տրամադրելու առաջարկով։
Եթե սահմանված ժամկետում լիազորությունները դադարեցրած դատավորները և կառավարությունը հաշտության եզրեր չգտնեն, ՀՀ կառավարությունը պետք է պատասխանի ՄԻԵԴ-ի արդեն ուղարկված հարցերին։
«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ հանիրավի պաշտոնազրկված դատավորներից որևէ մեկը չի պատրաստվում հաշտություն գնալ կառավարության հետ։ Հաշվի առնելով նախադեպերը, ՄԻԵԴ-ը կգնա որոշում կայացնելու»։
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․




















































































