Armenian text to speach

Փեզեշքիանը արձագանքել է Թրամփի հայտարարություններին՝ դրանք որակելով անհիմն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը քննադատել է ԱՄՆ նախագահի վերջին հայտարարությունները՝ դրանք անվանելով անհիմն և ապատեղեկատվական։

Հինգշաբթի առավոտյան Մազանդարանի նահանգում պաշտոնյաների հետ հանդիպման ընթացքում Փեզեշքիանը նշել է, որ Իրանը երկար տարիներ եղել է ահաբեկչության, բռնությունների և, իր բնորոշմամբ, թշնամական արտաքին քարոզչության զոհ։

Նա արձագանքել է ԱՄՆ նախագահի պնդմանը, թե Իրանը սպանել է 32,000 մարդու՝ ընդգծելով, որ այդ մեղադրանքները որևէ հիմք չունեն։ Նախագահի խոսքով՝ Իրանը հրապարակել է զոհերի ցուցակներ՝ ազգային նույնականացման համարներով։ Նա հավելել է, որ երկրի անվտանգության և զինված ուժերի ավելի քան 2,000 անդամ զոհվել են՝ պաշտպանելով պետությունն ու քաղաքացիներին։

Փեզեշքիանը նաև անդրադարձել է վերջին անկարգություններին՝ նշելով, որ դրանց ընթացքում հրկիզվել է ավելի քան 350 մզկիթ և 300 դպրոց։ Նրա գնահատմամբ՝ նման գործողությունները պետք է դիտարկել որպես ահաբեկչություն, այլ ոչ թե բողոքի ակցիաներ։

Իրանի նախագահը հավելել է, որ երկրի հակառակորդները փորձում են վերացնել ունակ գիտնականներին և մասնագետներին՝ պետությունը թուլացնելու նպատակով, սակայն ազգային միասնությունն ու համագործակցությունը թույլ չեն տա որևէ ուժի կաթվածահար անել երկիրը։

Ելույթի ավարտին նա ընդգծել է, որ միասնությունը, արդարությանը հետևելը և ընդհանուր ազգային արժեքներին ապավինելը կարևոր են ինչպես ներքին մարտահրավերները հաղթահարելու, այնպես էլ արտաքին ճնշումներին դիմակայելու և կայուն զարգացման առաջընթաց ապահովելու համար։

Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի




Լրահոս