Armenian text to speach

Պահքի սեղան․ Ալյազան․ ինչպե՞ս պատրաստել այն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր Մեծ Պահքի տասնչորսերորդ օրն է։ Այն տեւում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչեւ Սուրբ Հարության տոն (Զատիկ)։
Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք:

Ուստի՝ ArmLur.am-ը Մեծ Պահքի ողջ ընթացքում կներկայացնի բուսական կերակրատեսակներ, որոնք կարելի է ուտել պահքի ժամանակ։

Ալյազան

Այս ճաշաը պատրաստում են հավի, գառան կամ տավարի մսով, բայց, քանի որ պահքի շրջան է ներկայացնում ենք ալյազանի՝ առանց մսի տարբերակը։
Պատրաստելու համար անհրաժեշտ է կես սոխ, երկու լոլիկ, մեկ կամ երկու ճ/գ տոմատ, 20 մլ բուսայուղ, մեկ թ/գ կարմիր պղպեղ, աղ, սեւ պղպեղ, մեկ կամ երկուսմբուկ, մեկ պղպեղ, երկու կարտոֆիլ եւ խառը կանաչի։

Սոխը տապակել, ավելացնել կեղևահան արված լոլիկ, տոմատի մածուկ և աղացած քաղցր պղպեղ: Թողնել զանգվածը մի քանի րոպե եփվի: Մաքրած, կլոր շերտատած սմբուկը շարել հենց կաթսայի տակ, ավելացնել մյուս բաղադրիչները և լցնել այնքան ջուր, որ զանգվածը հազիվ ծածկի: Ծածկել կափարիչը և եփել 35-40րոպե:
Մատուցելիս ավելացնել թարմ կանաչիներ՝ ռեհան, ծիտրոն, համեմ, սամիթ։

Միշտ հիշե՛ք․ պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու` անիմաստ ու անօգուտ է, որովհետեւ «սատանան միշտ պահքի մեջ է, ոչինչ չի ուտում, բայց մեղք գործելուց չի դադարում եւ չի հոգնում» (Սուրբ Գրիգոր Տաթեւացի):

Միշտ հիշե՛ք․ պահք պահում ենք մենք մեզ համար, մեր մեղքերից, վատ սովորություններից ազատվելու համար, այլ ոչ ցուցադրության համար։ Մատթեոս 6։16-18-ում գրված է․ «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսներն այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում, ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը, այսինքն` մարդկանց երևալը և նրանցից գովվելը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի քո գլուխը և լվա քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց ծոմ պահող, այլ քո Հորը, գաղտնաբար, և քո հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ»:




Լրահոս