ArmLur.am-ի տեղեկություններով մի քանի տասնյակ արցախցիներ պատրաստվում են հավաքվել եւ բողոքի ակցիա իրականացնել Երեւանի Նաիրի Զարյան 17/Ա հասցեում գործող Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքի դիմաց։
Նրանք այն նույն արցախցիներն են, որոնք ամիսներ առաջ կրկին նույն տեղում բողոքի ակցիա էին իրականացրել։ Մեզ հայտնի է դարձել, որ նրանք այս պահին քննարկում են, թե ովքեր են գալու հավաքին եւ, ըստ այդմ էլ, պլանավորում են իրենց գործողությունները։
ArmLur.am-ին տեղեկացրեցին նաև այն, որ հավաք նախաձեռնողները նախօրոք նամակ են ուղարկելու ներկայացուցչություն Արցախի ԱԺ նախագահ, նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանին, որպեսզի հավաքը լինի ներկայացուցչության ներսում՝ հարցուպատասխանի ձևով։
Հավաքի նախաձեռնողները, մեր տեղեկությունների համաձայն, պահանջում են, որ այդ հանդիպմանը ներկա լինեն ԱԺ 22 պատգամավորները, որոնք էլ, ըստ իրենց, առանց հաշվի առնելու ժողովրդի կարծիքն, ընտրել են Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանին։ Նրանք նաեւ ցանկանում են հարցուպատասխանին տեսնել Սամվել Շահրամանյանին, Արցախի բոլոր նախարարներին եւ հիմնադրամների տնօրեններին։
Մեզ նաեւ տեղեկացրեցին, որ հավաքի նպատակն է ստանալ հետևյալ հարցերի պատասխանը․ ինչո՞ւ Արցախը կորցերցինք, որտե՞ղ եւ ի՞նչ նպատակներով են իրացվել հիմնադրամների գումարները, եւ ովքե՞ր են օգտվել նախարարությունների ներքո գործող պետական աջակցության ծրագրերից։
Հարկ ենք համարում հիշեցնել նաեւ այն, որ արցախցիները մեծավ մասաբ դեմ են այս մի քանի տասնյակ արցախցիներին, քանի որ նրանք պնդում են, որ հենց այս մի քանի տասնյակ արցախցիներն են ողջունել 2018 թվականի հեղափոխությունը եւ առ այս պահ աջակցում ու սատար են կանգնում Հայաստանի Հանրապետության գործող իշխանությանը։
Նանիկ Աղասյան
Մանրամասները՝ տեսանյութում․

























